կորպորատիվ կառավարման համակարգի գնահատում

2012 թվականից Կենտրոնը սերտորեն համագործակցում է Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի ((ՄՖԿ) Համաշխարհային Բանկի խմբի անդամ) հետ` նպատակ ունենալով հայկական ընկերությունների կորպորատիվ կառավարման պրակտիկայի կատարելագործման միջոցով նպաստել ընկերությունների և ընդհանուր առմամբ երկրի տնտեսության արդյունավետության, մրցունակության, ներդրումային գրավչության բարձրացմանը:

Համագործացության առանցքային տարրը ընկերությունների կորպորատիվ կառավարման պրակտիկայի գնահատումն ու վերլուծությունն է, որը հիմնվում է աշխարհում ամենաբարձրորակը համարվող և շուրջ երեսուն համաշխարհային ֆինանսական հաստատությունների կողմից ընդունված՝ ընկերությունների կորպորատիվ կառավարման համակարգի գնահատման ՄՖԿ մեթոդաբանության վրա (http://www1.ifc.org/wps/wcm/connect/Topics_Ext_Content/IFC_External_Corporate_Site/Corporate+Governance/Investments/Methodology/)։ Այն հնարավորություն է տալիս գնահատել և վերլուծել ընկերության կորպորատիվ կառավարման պրակտիկայի բոլոր բաղկացուցիչները և ունենալ ընկերության կորպորատիվ կառավարման համակարգի առկա վիճակի ամփոփ պատկերը ու դրա հիման վրա առանձնացնել ընկերության կորպորատիվ կառավարման համակարգի ռազմավարական զարգացման ուղղությունները, նպաստել, որպեսզի կորպորատիվ կառավարումը դառնա ընկերության կառավարման մշակույթ, գործունեության ոճ, այսինքն` բարեփոխել ընկերության կորպորատիվ կառավարման համակարգը՝ հիմք ընդունելով համաշխարհային լավագույն պրակտիկան: