Կենտրոնի կողմից մատուցվող խորհրդատվական ծառայությունների շրջանակը բավական ընդգրկուն է: Իր խորհրդատվական ծառայությունների միջոցով Կենտրոնն ընկերություններին աջակցում է արդյունավետորեն լուծել հետևյալ գործընթացներին ուղեկցող խնդիրները`
- Ընկերությունների հիմնադրում,
- Ընկերությունների վերակազմակերպում,
- Ընկերությունների լուծարում,
- Ընկերությունների նախաներդրումային վերլուծություն և գնահատում,
- Գործարար ծրագրերի մշակում,
- Բիզնեսի գնահատում,
- Բաժնետերերի համաձայնագրերի կազմում,
- Բաժնետերերի իրավունքների պարզաբանում,
- Ընկերությունների կորպորատիվ կառավարման կառուցվածքի մշակում,
- Ընկերությունների կառավարման և վերահսկման մարմնինների գործունեության կազմակերպում,
- Ընկերությունների տնօրենների խորհրդի, գործադիր մարմնի անդամների, կորպորատիվ քարտուղարների ընտրություն,
- Ընկերությունների կորպորատիվ քաղաքականությունների և փաստաթղթերի մշակում,
- Ընկերությունների կորպորատիվ իրադարձությունների (արժեթղթերի թողարկում, արտակարգ բնույթի գործարքների կնքում, բաժնետոմսերի ձեռքբերում, հետգնում, համախմբում, բաժանում և այլն) իրականացում,
- Կորպորատիվ կառավարման համակարգում աշխատակիցների դերի գնահատում,
- Կորպորատիվ մշակույթի ձևավորում ու կառավարում,
- Շահառուների քարտեզագրում,
- Տարեկան հաշվետվությունների պատրաստում,
- Կորպորատիվ տեղեկատվության բացահայտման կապուղիների ընտրություն և այլն: