Կենտրոնը առանձնակի ուշադրություն է դարձնում գիտական, հետազոտական ծրագրերի իրականացմանը: Կենտրոնը համարում է, որ դրանց միջոցով Հայաստանի տնտեսությանը և սոցիալ-տնտեսական քաղաքականությանը վերաբերող խնդիրները հասանելի են դառնում հասարակության տարբեր շերտերի համար: Կենտրոնը այդ ծրագրերում քաջալերում է երիտասարդ հետազոտողների ներգրավումը, ովքեր գտնվում են իրենց մասնագիտական հմտությունների ներդրման սկզբնական փուլում և ունեն ներուժ ոլորտի հետագա զարգացման կրողները դառնալու: